ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է լուծել էլեկտրոնային ծխախոտների հետ կապված խնդիրը, հաղորդում է CNN-ը։
Նրա խոսքով՝ վարչակազմը մի քանի «շատ խիստ» հանձնարարություններ կտա՝ էլեկտրոնային սարքավորումների տարածման հետ կապված։
«Մարդիկ մահանում են վեյփերից, այնպես որ, մենք ուշադրությամբ հետևում ենք դրանց»,-ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ կարճ ժամանակահատվածում վեյփերի վաճառքը հսկայական բիզնեսի է վերածվել և պետք է դա ևս կարգավորել։