Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, որպեսզի նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլ։ Նույն օրն ավելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։

Սպիտակ տունը սկսել է ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Ռոհանիի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։ Մինդեռ առայժմ պարզ չէ, կհամաձայնի՞ արդյոք իրանական կողմը բանակցությունների, քանի դեռ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ են։

Նախատեսվող սցենարի համաձայն, Թրամփը միանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռոհանիի հանդիպմանը։

Այս նորությունները հանգեցրել են «Բրենթ» տեսակի նավթի գների ավելի քան 2 % անկմանը․ մեկ բարելի դիմաց՝ մինչև 61.05 ԱՄՆ դոլար։

Չնայած Իրանի ղեկավարների հետ բանակցելու Թրամփի պատրաստակամությանը, այն իրականություն դարձնելու համար նա ստիպված կլինի հաղթահարել մի շարք քաղաքական խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, Բոլթոնի հեռացումը ավելացնում է նման հանդիպման հավանականությունը, քանի որ վերջինս Իրանի հանդեպ կոշտ քաղաքականության ջատագովն էր, ով երկար ժամանակ կոչ էր անում կանխարգելող հարված հասցնել Իրանին՝ ոչնչացնելու համար նրա միջուկային ծրագիրը։

Թրամփի կողմից Իրանի հետ 2015թ․ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հիասթափած Ամերիկայի եվրոպական դաշնակիցները չէին դադարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության եզրերի փնտրտուքը։ Մակրոնը նույնիսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել էր Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի շրջանակներում բանակցությունների և ստացել էր պատժամիջոցների հետաձգման վերաբերյալ Թրամփի բանավոր համաձայնությունը։ Բայց այդ ժամանակ ոչինչ չստացվեց։

«Բոլթոնն ամեն ինչ արել էր՝ Իրանի հետ դիվանագիտության համար բոլոր ուղիներն արգելափակելու համար, այդ թվում նաև Մակրոնի կողմից մշակված պլանը»,- հայտարարել է Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սյուզան Դիմաջիոն։ Ըստ նրա՝ ֆրանսիացիները Թրամփին փրկարար ելք են առաջարկում իր իսկ հեղինակած խառնաշփոթից։

Բոլթոնի հեռացմամբ Իսրայելի կառավարությունը կորցնում է իր ամենահավատարիմ դաշնակիցներից մեկին։ Իսրայելցի չինովնիկներից մեկը, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Իսրայելում անհանգստացած են Թրամփ-Ռոհանի հնարավոր հանդիպման հանգամանքով։ Նրանց խիստ մտահոգում է այն, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են թուլանալ։

Իրանի առաջնորդները, գոնե հրապարակային մակարդակում, հերքել են Թրամփի հետ Ռոհանիի հանդիպման առաջարկը, որին վստահաբար կտրականապես դիմադրություն ցույց կտան Իրանի պահպանողական ուժերը, մանավանդ եթե չվերացվեն իրանական նավթի վաճառքն արգելող պատժամիջոցները։

Քաղաքական մեկնաբանները վստահ չեն, թե կկայանա արդյոք Թրամփի հանդիպումը Ռոհանիի հետ։ Միաժամանակ, նշվում է, որ Բոլթոնի հեռացմամբ նվազել է ռազմական լարվածության սրման հավանականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում