Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Արաբական աշխարհին զայրացրել է Նեթանյահուի հայտարարությունը

Արաբական երկրները սուր քննադատության են արժանացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կբռնակցի Հորդանան գետի Արեւմտյան ափի մի մասն ու Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը, հաղորդում է BBC-ը:

Հորդանանի Արեւմտյան ափի տարածքը, որը մեծամասամբ բնակեցված է պաղեստինցիներով, օկուպացվել է Իսրայելի կողմից 1967թ.:

Նույն թվականին օկուպացվել են նաեւ Արեւելյան Երուսաղեմը, Գազան և Գոլանի բարձունքները: 1980թ. ձեւակերպվել է Արեւելյան Երուսաղեմի բռնակցումը, իսկ 1981թ.Գոլանի բարձունքները հռչակվել են հրեական պետություն մաս, սակայն աշխարհի երկրների մեծամասնությունը մինչ օրս այդ տարածքները որպես իսրայելական չի ճանաչում:

Նեթանյահուն նախկինում եւս հայտարարել է, որ Իսրայելն անվտանգության նպատակով միշտ պահպանելու է իր ներկայությունը Հորդանանի հովտում, սակայն «բռնակցում» բառն առաջին անգամ է օգտագործել:

Իսրայելի հետ բանակցային գործընթացի հարցով պաղեստինյան հանձնաժողովի ղեկավար Սայեբ Էրիկատը հայտարարել է, որ Արեւմտյան ափի բռնակցումը «ռազմական հանցագործություն կլինի, որը կթաղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր շանսերը»:

Արաբական պետությունների լիգան Նեթանյահուի հայտարարությունն ագրեսիա է անվանել, որը սպառնում է իրավիճակի վտանգավոր զարգացմամբ:

Հորդանանի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք եւս սուր քննադատությամբ են հանդես եկել:

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին Նեթանյահուի ծրագիրը կոնֆլիկտի լուրջ էսկալացիա է անվանել: Նրա կարծիքով՝ Իսրայելի վարչապետի խոսքերը կարող են տարած աշրջանը մղել դեպի բռնության անդունդը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Նեթանյահուին մեղադրել է ռասիզմի մեջ եւ ասել, որ Նեթանյահուն ընտրությունների նախաշեմին անօրինական եւ ագրեսիվ հայտարարություններ է անում:

Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Հանան Աշրավին ասել է, որ Նեթանյահուն խարխլում է այն հիմքերը, որոնց վրա կառուցվում են երկու անկախ պետությունների ապագայի ծրագրերը:

Սաուդյան Արաբիան ԱԳ նախարարների մակարդակով Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ է հրավիրել:

Սեպտեմբերի 17-ին Իսրայելում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն: Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» աջակենտրոն կուսակցությունն ու «Կախոլ-լավան» (թարգմանաբար՝ կապույտ-սպիտակ) կենտրոնամետ դաշինքը հավասար շանսեր ունեն:

Ամենայն հավանականությամբ, հաղթանակի համար նա ստիպված կլինի իշխող կոալիցիա ձեւավորել, եւ դրա համար պետք է ստանա աջակողմ կուսակցությունների աջակցությունը:

Նախօրեին իր ուղերձում Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ սպասում է, թե երբ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացնելու իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ համաձայնության իր ծրագիրը, սակայն Հորդանանի հովտում եւ Մեռյալ ծովի հյուսիսային հատվածում Իսրայելն ինքնիշխանություն կհաստատի ընտրություններից անմիջապես հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում