Ինչպես հենց նոր հաղորդել է Reuters գործակալությունը, Հյուսիսային Կորեան ռմբակոծել է Հարավային Կորեային պատկանող կղզիներից մեկը: Այս մասին գործակալությանը հայտնել են հարավկորեական զինվորական գերատեսչությունից: Այս պահին այրվում են մի քանի տասնյակ բնակելի տներ: Սակայն դեռ հայտնի չէ զոհերի եւ վիրավորների մասին: