Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է նախընտրական արշավի մեկնարկի մասին: Նա ձևականորեն գեներալ-նահանգապետին խնդրել է լուծարել խորհրդարանը:
«Մենք անելիքներ շատ ունենք, լիբերալ կառավարության ղեկավարությամբ Կանադան կշարունակի առաջ շարժվել»,- շեշտել է Թրյուդոն Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի նստավայրի մոտ:
Կանադայի գեներալ-նահանգապետի հետ հանդիպման ժամանակ Թրյուդոն նաև խորհրդարանը լուծարելու խնդրագիր է ներկայացրել: Այն ընդունվել է: Սա, փաստորեն, նշանավորել է 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկը:
Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: