Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Որն է հայ ժողովրդի իմաստնությունը. ՌԴ դեսպանի կարծիքն ու լուսանկարը

Ամուլսարի հարցը Հայաստանի ներքին խնդիրն է և պետք է լուծվի մի կողմից երկրի վարկանիշը, մյուս կողմից՝ բնությունը չվնասելու տրամաբանությամբ, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ վստահ է՝ հայ ժողովուրդը բավական իմաստուն է կառավարության հետ այդ հարցի լուծումը գտնելու համար: ՌԴ դեսպանի հայտարարությունը, թերևս, ուշադրություն չէր գրավի, եթե մի քանի օր առաջ՝ ամուլսարյան թեմայով հանրային թեժ քննարկումների ֆոնին դեսպանը չհրապարակեր ընտանեկան լուսանկար Ջերմուկից, խոսելով այնտեղ հանգստանալու և հիանալի բնության մասին: Իսկ հաշվի առնելով այն, որ ՌԴ դեսպանը բավականին հմուտ դիվանագետ է մթնոլորտն ու նրբերանգները պատկերացնելու համար, թերևս անկասկած է, որ նա շատ լավ էր պատկերացնում իր լուսանկարի, այսպես ասած, տողատակային ընկալումն ու իմաստը: Թե ինչու ՌԴ դեսպանը բաց չէր արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ, պայմանավորվում է թերևս նրանով, որ դա կդիտվեր ներքին գործերին միջամտություն:

Իհարկե, այստեղ կա ամերիկյան դիվանագետների հանգամանքը, որոնք բաց տեքստով մտահոգվում են հանքի ճակատագրով: Բայց նրանք մտահոգվում են Հայաստանի բիզնես, ներդրումային վարկանիշի հիմնավորմամբ, նաև արտաքին ներդրումների հեռանկարի՝ համարելով, որ «Լիդիանի» աշխատանքի արգելափակումը կարող է արգելափակել Հայաստանի ներդրումային հեռանկարը: Այդ իմաստով, խաղն այստեղ բավականին բաց է, և մեսիջները փոխանցվում են բաց տեքստով՝ առանց տողատակային լուսանկարների: Ընդ որում, Ամուլսարի հարցում ԱՄՆ դիվանագետների հանգամանքը կրել է պաշտոնական բնույթ, և նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ դեսպանների հետ այցելել են Ամուլսարի հանք, քննարկել ներդրումային ծրագիրը, դրա օրինակելիությունը և այլն:

Ռուսաստանն այստեղ խաղալու բաց հիմքեր չունի: Ծրագրում չկա ռուսական կապիտալ, ռուսական որևէ առնչություն: Բայց դա ուղղակի, որովհետև անուղղակի առնչությունը նկատելի է մի քանի առումով:

Նախ՝ Հայաստանում կա ոսկու արդյունահանումով զբաղվող ռուսական կապիտալ, այլ հանքում, և, ըստ այդմ, Ամուլսարում արևմտյան ընկերության աշխատանքը նշանակում է լուրջ մրցակցություն, այդ թվում նաև բնապահպանական ստանդարտների առումով: Բացի դրանից՝ խոսքը Հայաստանում արևմտյան խոշորագույն ներդրումային ծրագրի մասին է, որն իր տնտեսական էֆեկտով ի վիճակի է փոխել Հայաստանում տնտեսության մեջ կապիտալի, այսպես ասած, քարտեզը: Իսկ Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ ներկայացվածություն ունի հենց ռուսական կապիտալը՝ կամ անմիջական, կամ օլիգարխիկ ասոցատիվ տարբերակներով: Բնական է, որ Մոսկվան չունի այդ ստատուս-քվոյի փոփոխության մեծ ցանկություն: Քաղաքակա՞ն է այդ ցանկությունը՝ Կրեմլի մակարդակով, թե՞ կորպորատիվ, որի սպասարկմանն իր տողատակային ծառայությունն է բերել ՌԴ դեսպանը, դժվար է ասել, սակայն անկասկած է, որ կա քաղաքական և տնտեսական մրցակցության լուրջ խնդիր, և Ռուսաստանը կամ առնվազն ռուսական շրջանակներ, իրենց հայաստանյան «պրովայդերների» հետ միասին, մեղմ ասած, շահագրգռված չեն Հայաստանում այդպիսի մրցակցությամբ: Այն դեպքում, երբ Հայաստանի ինքնիշխան շահը պահանջում է լրիվ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում