Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր քրեական գործ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավարության դեմ. փաստաթղթեր են կեղծվել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, և նոր քրեական գործեր են հարուցվել:

Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու նույն անձին պատկանող «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ձերբակալվել, ապա կալանավորվել են: Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար: Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից: Ոստիկանությունը բավարար է համարել առկա փաստերը քրեական գործ հարուցելու համար: Նախապատրաստվող նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն հատկանիշներ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության մի շարք աշխատողներ բողոքի ակցիաներ էին կազմակերպում իրենց ընկերության դիմաց: Ընկերության աշխատողները պահանջում էին աշխատանքից չազատել, հետ բերել տնօրեն Արամ Ղլեչյանին:

Հենց այդ ակցիաների ժամանակ էլ ընկերության ղեկավարությունը կազմել է 15-ից ավելի աշխատողների ազատման հրամանները՝ իբրև թե նրանք չեն եկել աշխատանքի: Ներկայումս, փաստորեն, պարզվել է, որ այդ հրամանները կեղծ են եղել:

Իսկ Արամ Ղլեչյանի հետ կապված խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։ «Հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսան Զաքարյանները, որոնք նաև «Էլիփս» ընկերության հիմնադիրներն են։ «Էլիփս» ընկերությունը ծառայություններ է մատուցում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, բայց փաստացի «Էլիփս» ընկերությունը չի մատուցում այն ծավալով ծառայություններ, որոնք արտացոլված են ընդունման հանձնման ակտերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում