Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փաշինյանը ստիպված գնում է ցավոտ որոշման. այս խնդիրը կհանգեցնի ներիշխանական ճգնաժամի

Եթե Ամուլսարի հարցը մոտենում է որոշակի եզրագծի, ապա հարկ է նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտի գծագրումը մեկնարկում է այդ եզրագծով: Ներքին կյանքում լայն թափով սկսել է քաղաքական դիրքավորման գործընթաց: Այստեղ առանցքային է այն, որ քաղաքական բոլոր հավակնորդները դիրքավորվում են նոր իշխանության մերժման սկզբունքով, իսկ դա հօգուտ իշխանության է, թեև առերևույթ կարող է թվալ հակառակը: Հօգուտ է ոչ այն պատճառով, որ հեղափոխական գործընթացի արդյունքում ձևավորված իշխանությանը մերժելն անհեռանկար է, հանրությունը չի միանա մերժմանը, ուստի շատ բարդ կլինի դիտարկել Արմեն Աշոտյանի ակնարկած պղտոր ջրի ձկնորսներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյան, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկել է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել Ամուլսարի հարցով ստուգումներ իրականացնել: Եվ այսօր, ի պաշտպանություն Ամուլսարի, բողոքի ակցիաներ են իրականացվել Երևանում: «Խնդիրը բավական ծանրացել է»,- նկատեց Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ պետք է ավելի կոնկրետ և առարկայական քայլեր արվեին, որպեսզի իրավիճակն այսքան չբարդանար: Շրջակա միջավայրի նախարարության գործողությունը վարչապետի «լայվի» տրամաբանության շրջանակում է: Այսօր վարչապետը կրկին անդրադարձավ այդ խնդրին խորհրդարանում՝ ասելով, որ իրավական հիմքեր չկան հանքի շահագործումը դադարեցնելու համար: Ստացվում է, որ առանց իրավական հիմքի է փակվել հանքի ճանապարհը»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Ամուլսարի խնդիրը կարող է վերածվել ներքաղաքական և ներիշխանական ճգնաժամի: «Կան նաև ուժեր, որոնք ուզում են այս պղտոր ջրում ձուկ որսալ: Սա մի խնդիր է, որը Ն. Փաշինյանը փորձում էր լուծել, բայց չկարողացավ… Այս խնդիրը բազմաշերտ է, ներառում է և՛ դրսի ուժերին, և՛ ներսի, վարչապետը ցանկանում էր համընդհանուր, բոլորի համար ընդունելի որոշում կայացնել, բայց հասկացավ, որ կան քաղաքական ուժեր և բնապահպաններ, որոնք որևէ կերպ չեն ցանկանում գնալ փոխզիջման, և ստիպված էր գնալ այդ ցավոտ որոշմանը»,- ընդգծեց քաղաքագետը:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Ն. Փաշինյանը ոչ թե փոխզիջում էր փնտրում, այլ ճշմարտության բացահայտում, և հենց որ դա պարզ դարձավ, քայլ արեց:

Հակոբ Բադալյանը հավելեց, որ, անշուշտ, կան հանգամանքներ, որոնք հրապարակման ենթակա չեն. «Վարչապետը տիրապետում է տեղեկատվության, որին շատ քիչ մարդիկ կարող են տիրապետել, սա բնական է այսպիսի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի դեպքում՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական համատեքստը, որը բավական ակնառու է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում