Լուրեր
Ես այլ հրահանգ չեմ տալիս՝ բացի օրինականությունից. Վարչապետը՝ Արմեն Եղիազարյանին
  • 19:30
  • 2019-09-11
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձավ մարզպետների միջամտություններին դպրոցների տնօրենների ընտրության հարցում. «Դպրոցների խորհուրդներում նշանակում են հիմնականում յուրայիններին՝ երբեմն նաև արհեստականորեն խաթարելով մրցույթների անցկացումը: Ինչպիսի՞ գնահատական եք տալիս այս քաղաքականությանը»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Դժվար է պատկերացնել, թե մարզպետն ինչպես է անմասն մնալու դպրոցների կառավարումից: Մարզպետը նշանակում է խորհրդի ընդամենը 3 անդամի: Դուք ասացիք՝ իմ հրահանգն է, թե ինչ: Ես այլ հրահանգ չեմ տալիս՝ բացի օրինականությունից»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *