Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է Ամուլսարի մասին՝ ընդգծելով, որ շարունակում է մնալ ավելի վաղ արտահայտած իր կարծիքին: Վարչապետի խոսքով՝ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել:
Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ: Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունը կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, և հենց որևէ շեղում հայտնաբերի, այդ ժամանակ միայն կարող է զրկել «Լիդիան»-ին լիցենզիայից:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյան և հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ: