Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ համայնքները սեփական եկամուտների հավաքագրման շատ սահմանափակ հնարավորություններ ունեն. «Ուստի նրանք պարբերաբար նայում են կառավարությանը՝ ակնկալելով հերթական համահարթեցման դոտացիայի կամ սուբսիդիոն ծրագրերի: Այս պայմաններում մենք կարո՞ղ ենք խոսել անկախ ՏԻՄ-երի մասին»:
Նրա խոսքով՝ ֆինանսական անկախությունը համայնքների անկախության երաշխիքներից մեկն է. «Պետք է գնալ հանրային ֆինանսների ապակենտրոնացման քայլին»:
Մանրամասները՝ տեսանյութում: