Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ ՊՆ-ն ցեմենտ է գնել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից և վճարել բավական թանկ՝ 48 հազար դրամ. «Այս նույն կազմակերպությունից կառավարության տարբեր գերատեսչություններ պարբերաբար կատարում են գնումներ»:
Դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ պատգամավորը հարցրեց. «Ի՞նչ հիմնավորում ունի նման ձեռքբերումը»:
Մանե Թանդիլյանը նշեց, որ գնումը կատարվել է մայիսին. «Այսինքն՝ բավական ժամանակ կար մրցույթ հայտարարելու: Այն գնվել է մեկ անձից և կատարվել է 39 մլն-ի գնում, որի պահեստը գտնվում է Արարատում: Սա ինձ համար առերևույթ կոռուպցիոն սխեմաների տեղիք է տալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում: