Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի գնահատելի խոստովանությունը․ Երբ հայ ֆուտբոլիստը կնշի նորամուտը Ա սերիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ Հռոմում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Լոնդոնի «Արսենալում» վերջին շրջանում իր համար բարդ ժամանակներ են եղել: «Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին:Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»,- նշել էր Մխիթարյանը:

Այո, պետք է ընդունենք, որ վերջին շրջանում Մխիթարյանի խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում այն չէր: Բոլորս շատ ավելի վառ խաղ էինք սպասում մեր հավաքականի ավագից, բայց․․․: Ինչ-որ բան մշտապես խանգարում էր Մխիթարյանին խաղալու գոնե իր հնարավորությունների սահմանում: Այն որ Մխիթարյանը խոստովանում է «Արսենալում» ապրած բարդ ժամանակների մասին, խոսում է նրա բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Մեր հավաքականի առաջատարը կարող էր ասել, որ ամեն ինչ նորմալ է և պարզապես ցանկանում է ուժերը փորձել հեղինակավոր այլ ակումբում: Նման մոտեցումն ու ֆուտբոլային աշխարհում առաջ շարժվելու ցանկությունն իսկապես գնահատելի է: Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մխիթարյանն ըստ էության կանգնած էր երկընտրանքի առաջ: Նա կամ պետք է մնար «Արսենալում» և փորձեր ամրապնդեր դիրքերը, կամ ընտրեր բոլորովին նոր ուղի: «Արսենալի» գլխավոր մարզիչ Էմերին ակումբի ղեկավարության թելադրանքով փորձում է սերնդափոխություն՝ ըստ էության կառուցելով նոր թիմ: Էմերիի որդեգրած քաղաքականության մեջ գոյություն ունի առանցքային մի գործոն: Եթե նույնիսկ երիտասարդ կադրերը՝ Ուիլոքը կամ Պեպեն տվյալ պահին խաղամակարդակով զիջեն Մխիթարյանին կամ Օզիլին, Էմերին, միևնույն է, նախապատվությունը կտա երիտասարդներին: Նույն պատկերն էր նաև «Մանչեսթեր Յունայթեդում»:

Շատ դեպքերում Ժոզե Մոուրինյոն ստիպված էր լինում Մխիթարյանի փոխարեն հիմնական կազմում ընդգրկել Ռեշֆորդին կամ Լինգարդին, քանզի նրանք ավելի երիտասարդ էին և 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ անհրաժեշտ էր, որպեսզի Անգլիայի հավաքականի կադրերը մշտապես խաղան: Եթե տեղի ունեցած տրանսֆերը ավելի խորը վերլուծենք, կհամոզվենք, որ Մխիթարյանը կայացրել է միանգամայն ճիշտ որոշում: Իտալական ֆուտբոլը էապես տարբերվում է անգլիականից: Ա սերիայում չկա այն արագությունն ու դինամիկան, որը բնորոշ է Պրեմիեր լիգային: Միևնույն ժամանակ իտալական թիմերը դավանում են ուժային և ինչ-որ տեղ կոպիտ ֆուտբոլ: Իտալիայում առանցքային է տակտիկական պայքարը: Նոր թիմում Մխիթարյանը կստանա տարեկան մոտ 4 միլիոն եվրո աշխատավարձ:

Ըստ բրիտանական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը «Արսենալում» ստանում էր շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ: Ակնհայտ է, որ ֆինանսական տեսանկյունից Մխիթարյանի Ա սերիա տեղափոխվելը հետքայլ է: Ուստի Մխիթարյանի այս որոշումը կարելի է որակել նաև բացառապես ֆուտբոլային: Մեծ ֆուտբոլում սա այն բացառիկ քայլերից է, երբ հանուն խաղի ֆուտբոլիստները ֆինանսական զոհողությունների են գնում: Մեր ֆուտբոլիստի առաջ բացվում է միանգամայն նոր հորիզոն: Մխիթարյանը հայաստանցի այն բացառիկ ֆուտբոլիստն է, որ կխաղա եվրոպական թոփ առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում: Գերմանիայում Մխիթարյանը փայլեց, Անգլիայում նրա ելույթն ավելի համեստ էր, և հիմա հերթը Իտալիայինն է: Երեկ «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին կարևորել է այն փաստը, որ Մխիթարյանը, հանուն իտալական թիմ տեղափոխվելու, համաձայնել է ավելի ցածր աշխատավարձի:

«Երբ նրան վարձակալելու հնարավորություն ստացանք, օգտվեցինք դրանից։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, համաձայնեց ավելի ցածր աշխատավարձի՝ խաղալու հնարավորություն ունենալու համար։ Մենք ունենք մեր բյուջեն ու ֆինանսական պայմանները, և պետք է տեղավորվենք դրանում:«Ռոմայում» բոլորի անունից կցանկանայի նշել, թե որքան ուրախ և հպարտ ենք համաշխարհային մակարդակի մեկ այլ խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։ Վստահ եմ, որ նրա փորձառությունը, տեխնիկական ունակությունները և ինտելեկտը կբարելավեն մեր կազմի մակարդակը։Կանենք լավագույնը՝ աջակցելու ֆուտբոլ խաղալու իր ցանկությանն ու ապահովելու նրան մոտիվացիայով, սիրով ու ջերմությամբ, որի կարիքը բոլոր խաղացողներն ունեն։ Կարծում եմ՝ «Ռոմայի» երկրպագուները ցույց կտան իրենց սերն այս խաղացողի հանդեպ», -Պետրակին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» կրելու է 77 համարի մարզաշապիկը: Սեպտեմբերի 15-ին Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալելու է «Սասուոլային»:

Սպասվում է, որ հենց այդ օրն էլ տեղի կունենա Մխիթարյանի նորամուտը իտալական ակումբում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում