Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ վավերացվելիք բոլոր միջազգային պայմանագրերը պետք է նախնական ստուգման գործընթաց անցնեն Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից ՍԴ-ում: Եթե այս գործընթացում մենք չդիմենք ՍԴ-ին, ունենալու ենք լրջագույն խնդիրներ, որովհետև ստացվելու է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ըստ էության պարալիզացվելու է»:
Նրա խոսքով՝ ՍԴ-ում իրոք առկա է ճգնաժամ, որը բարդացնում է իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում: