Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

«Սա իրավական որոշում չէր». Վերաքննիչը Նորատուսցի Ալիկին մեղավոր ճանաչեց և համաներմամբ ազատ արձակեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով, երեկվանից գտնվելով խորհրդակցական սենյակում, հրապարակեց «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի, «Նորատուսցի Ալիկ» մականունով Ալիկ Բանդուրյանի, «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի գործով կայացրած որոշումը:

Հիշեցնենք՝ գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում:

Խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանություններին է վերաբերում:

Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տևական ժամանակ գործը քննելով՝ Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին անմեղ էր ճանաչել ու արդարացրել: Դատարանը վերաորակել ու մեղմացրել էր Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր էր ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել էր Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել էր պատժի կրումից:

Դատավճռի հրապարակումից հետո երեք ամբաստանյալները՝ մեծամասամբ՝ արդարացված, գնացել էին իրենց տները:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել էր բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք էր բերել նաև միակ չարդարացված ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպան Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժեց:

Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» մասով, բեկանվեց:

Առաջին ատյանի դատարանի կողմից արդարացված Ալիկ Բանդուրյանը մեղավոր ճանաչվեց, բայց ոչ թե ըստ մեղադրանքի՝ նրան առաջադրված ծանր հանցարարքի, այլ ավելի մեղմ արարքի համար, որը նաև «համահունչ էր» «Չարբախցի Գեղամի»՝ վերաորակված արարքին:

Այսպիսով, Ալիկ Բանդուրյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելուն դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվեց Ալիկ Բանդուրյանի՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 տարի 1 ամիս, վերջնական պատիժ սահմանվեց 1 տարի 11 ամիս ազատազրկումը:

Ալիկ Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց վերջին Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվեց պատժի կրումից:

Ալիկ Բանդուրյանը, Պետրոս Իսրայելյանը, Արմեն Գասպարյանն ու նրանց ուղեկիցները լուռ դուրս եկան դատարանի դահլիճից: Քրեական հեղինակության համարում ունեցող «Նորատուսցի Ալիկը», փաստորեն, կորցրեց արդարացվածի կարգավիճակը և ձեռք բերեց դատապարտվածի ու Համաներմամբ պատժից ազատվածի կարգավիճակ:

Որոշման հրապարակումից հետո Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց. «Սա ավելի շուտ նպատակահարմարության, քան՝ իրավական որոշում էր»:

Պաշտպանն ասաց, թե ինքը միշտ էլ մեծ սպասելիքներ է ունեցել Վերաքննիչ դատարանից, սակայն վերջին շրջանում Վերաքննիչ դատարանը «հետընթաց» է ապրում: Պաշտպանի կարծիքով՝ դա կարող է լինել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշումների արդյունք: Պաշտպանն ասաց՝ Վերաքննիչ քրեական դատարանում դեռ կան մի քանի դատավորներ, որ շարունակում են անկախ մնալ իրենց որոշումներում, բայց դատավորների մի ստվար մասի վրա զգացվում է անուղղակի ճնշում. հնարավոր վեթինգի մասին խոսակցություննե՞րն են պատճառը, հասարակության անմիջական արձագա՞նքը հնչեղ գործերով կայացվող որոշումների վերաբերյալ, բայց դատավորների մի մասը սկսել է ճնշվել հասարակության, իշխանության կողմից սպասվող արձագանքներից:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի մեղավորության վերաբերյալ միակ ապացույցը այս քրեական գործում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են: Առաջին ատյանի դատարանը գաղտնալսումները ճանաչել էր անթույլատրելի ապացույց: Ըստ պաշտպանի՝ միգուցե առաջին ատյանի դատարանի՝ տվյալ ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմնավորումների մեջ խոցելի կետեր լինեն, բայց գաղտնալսումները անթույլատրելի ապացույց են ճանաչվել մի քանի հիմքով, դրանց մեջ կան իրավական առումով անխոցելի հիմքեր:

Երեմ Սարգսյանն ասաց, թե Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ամբողջությամբ ստանալուց ու ծանոթանալուց հետո կարող է լիարժեք կարծիք հայտնել դրա վերաբերյալ, բայց այս պահին արդեն կարող է ասել՝ թե՛ ինքը, թե՛ իր պաշտպանյալը սպասում էին արդարացի դատական ակտի: Կապ չունի, թե ում մասին է խոսքը՝ Ալիկ Բանդուրյանի, թե մեկ այլ մարդու՝ եթե նրա մեղավորությունը հաստատող ապացույցներ չկան, նա պետք է արդարացվի: Այնպես որ՝ պաշտպանն ընդգծեց՝ տվյալ գործով արդարացված Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչելով թեկուզ՝ առավել մեղմ հոդվածով, Վերաքննիչ դատարանը կայացրել է նպատակահարմարության, ոչ թե իրավական որոշում:

Երեմ Սարգսյանը, պատասխանելով նաև քրեական հեղինակություններին քրեական հետապնդման ու պատասխանատվության ենթարկելու՝ նոր օրենքի քննարկվող նախագծի վերաբերյալ հարցին, ասաց, թե, անշուշտ, դա կարևոր խնդիր է, սակայն քննարկվող տարբերակը կյանքի կոչելու դեպքում առաջանալու են խնդիրներ, չարաշահումներ կատարելու հնարավորություններն են ավելանալու, քանի որ պարզ չէ՝ ինչպե՞ս է որոշվելու՝ մարդը քրեական հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ: Մեկը կարող է մի հինգ հոգու համար հեղինակություն լինել, ինչ-որ հարց լուծել, դա պե՞տք է նշանակի, որ նա քրեական հետապնդման ենթակա քրեական հեղինակություն է: Մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար հակաօրինական արարք պիտի կատարված լինի, այդ առումով ներկա քրեական օրենսգրքում արդեն իսկ կան հոդվածներ բանդիտիզմի, հանցավոր խումբ ստեղծելու, գլխավորելու համար: Նոր օրենքի գործարկումով կարող է առաջանալ մի իրավիճակ, որ դրա սուբյեկտիվ մեկնաբանություններով ու առանց ապացույցների՝ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում սկսեն: Այդ դեպքում արդյո՞ք դատարանը կլինի իր բարձրության վրա, որ լիարժեք արդարադատություն իրականացնի, այսինքն՝ առանց ապացույցների մարդկանց չդատապարտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում