«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Կլինիկայի բժշկական անձնակազմի անանուն անդամը հավաստիացրել է, որ Շումախերը իսկապես գտնվում է այդ հիվանդանոցում և գիտակից վիճակում է:
Ավտոսպորտի լեգենդի հետ դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերի 29-ին: Շումախերը որդու և ընկերների հետ ուղևորվել է Ֆրանսիայի Ալպերի Մերիբելի լեռնադահուկային հանգստավայր: Շումախերը դուրս է եկել մայրուղուց և շուրջ 20 մետր անցել անպատրաստ լանջով:
Ստացած վնասվածքներից մարզիկը ընկել է կոմայի մեջ: Ավելի ուշ նրա առողջական վիճակը բարելավվել է: