Լուրեր
Չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, թիմում աշխատելու հմտություններ. փոխվարչապետ
  • 13:13
  • 2019-09-11
  • Դիտումներ՝ *

Այսօր` սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որի նպատակն է տվյալների և վերլուծությունների վրա հիմնված էկոհամակրգ ստեղծել, որտեղ աշխատաշուկան կհամագործակցի կրթության ոլորտի հետ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու մեծաքանակ տվյալների վրա հիմնված վերլուծությունները:

Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագրեր են կնքվելու Ամերիկայի Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության ընկերությունների հետ:

Կազմակերպիչները հույս ունեն, որ կկարողանան կանխատեսել, թե որոնք են լինելու ամենապահանջված մասնագիտությունները առաջիկա 5-7 տարում: Ծրագիրն իրականցվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից և ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։

  • Դիտումներ՝ *