Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Ժառանգությունը» պետությանն առաջարկում է փայատեր դառնալ հանքերում

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել: Այս մասին նշված է Ժառանգություն կուսակցության տարածած հաղորդագրությունում:

«Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի և հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, և կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված որոշումներ:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճալի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի և բնական պաշարների կառավարման ոլորտում: Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում