Լուրեր
Չենք կարող ընդունել հակասահմանադրական համարվող կարգավորում. Արարատ Միրզոյան
  • 12:50
  • 2019-09-11
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Անդրադարձ կատարելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ ընդունել այնպիսի կարգավորում, որը հետագայում պարզվի՝ հակասահմանադրական է: Եթե բազային արժեքը կարգավորվում է օրենքի մակարդակով, ապա պիտի շարունակի կարգավորվել օրենքի մակարդակով»:

Նրա խոսքով՝ կա նաև իրավական տեխնիկայի խնդիր:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *