Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել ա մի բարակ կոճու թել

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ և կառավարության լեգիտիմությանն ու պարտավորություններին։

Սուրեն Սահակյանի գրառումը՝ ստորև․

«Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ը, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորություն ունեն։ Այդպիսիք չանելը ճակատագրական հետևանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաև՝ որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր ա իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։ Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք մշակելու և իրագործելու կառավարող ուժի վերջերս ցուցաբերած կարողությունները։

Իսկ ի՞նչ ա անում կառավարող ուժը այդ վստահությունն ու կարևորագույն ռեֆորմներ իրագործելու լեգիտիմությունը ստանալու կամ, նվազագույնը, եղածը չկորցնելու համար։ Ամուլսարի հարցի դեպքում նա քաղաքացիների հետ պայման կապելուց հետո, այդ պայմանների դեպքում իր ուզածին չհասնելով, փոխեց պայմանը։ ԵՎ հարց ա առաջանում՝ ո՞ր մի ողջամիտ ուժը/մարդը կլոր սեղանի շուրջ բան կքննարկի, կպայմանավորվի, եթե գիտի, որ դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը ավելի շուտ չի կատարվի, քան կկատարվի։ Դուրս գանք ներքին քաղաքականության սահմաններից։ Ո՞ր երկիրը, միավորումը կնստի լուրջ բան կքննարկի նման ուժի հետ, որն իր քաղաքացիներին ոտի վրա քցում ա։ Ես իմ դեպքում, որպես մի քաղաքացի, կարող եմ ասել, որ կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել ա մի բարակ կոճու թել։

Ամուլսարի հարցը միայն հանք դառնալու կամ սար մնալու հարց չի արդեն։ Ամուլսարի հարցը նոր քաղաքական համակարգ ունենալու կամ չունենալու, կուսակցությունների մասին լավ օրենք ունենալու կամ չունենալու, ընտրական լավ օրենսգիրք ունենալու կամ չունենալու հարց ա։ Չե՞ք հավատում, ընկերներ, փորձե՛ք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում