Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Սկսվում է նոր դիրքավորում. վտանգավոր իրավիճակ

Եթե Ամուլսարի հարցը մոտենում է որոշակի եզրագծի, համենայնդեպս՝ առերևույթ տպավորությամբ, ապա Հայաստանի քաղաքական դաշտի գծագրումը կամ նոր քաղաքական համակարգի ձևավորումը մեկնարկում է այդ եզրագծով: Ներքին կյանքում լայն թափով սկսել է քաղաքական դիրքավորման գործընթաց: Այդ գործընթացը, սակայն, ունի մի բավականին նուրբ թերություն: Խոսքն այն մասին է, որ քաղաքական ուժերի դիրքավորումը, գործնականում առանց բացառության, տեղի է ունենում իշխանության մերժման սկզբունքի վրա: Կրկնենք, առանց բացառության, և այստեղ նույնիսկ որոշակի կատալիզատորի դեր խաղաց նաև Ամուլսարը: Էական չէ, թե ինչ թեմայով է մերժումը, կամ ինչ սկզբունքով, ոճով, մարտավարությամբ: Առանցքային է այն, որ քաղաքական բոլոր հավակնորդները դիրքավորվում են նոր իշխանության մերժման սկզբունքով: Իսկ դա հօգուտ իշխանության է, թեև առերևույթ կարող է թվալ հակառակը: Հօգուտ է ոչ այն պատճառով, որ հեղափոխական գործընթացի արդյունքում ձևավորված իշխանությանը մերժելն անհեռանկար է, չի ստացվի, հանրությունը չի միանա մերժմանը:

Մերժմանը հանրային տարբեր շերտեր կարող են միանալ, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակելու միանալ մերժողներին: Իսկ հետևանքը լինելու է այն, որ մենք ունենալու ենք քաղաքական դաշտ, որը գործնականում չունի «արտադրողական ներուժ» և «մասնագիտացած» է միայն իշխանություն վարկաբեկելու հարցում: Ավելի շուտ՝ մենք վերարտադրելու ենք այդպիսի քաղաքական համակարգ, որովհետև մինչև հեղափոխությունն էլ հայաստանյան ներքաղաքական իրականությունը գործնականում այդպիսին էր՝ գրեթե զրո արտադրողական, ստեղծագործական, գաղափարական ներուժ, միայն հնացած պոստուլատներ, կարծրատիպեր, դասագրքային ճշմարտություններ: Իսկ դա հօգուտ իշխանության էր, ինչի դրսևորումն էր այն, որ այդ իշխանությունը տարեցտարի կարողանում էր հղել «անաղմուկ վերարտադրության» մեխանիզմը: Եվ բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը չգնար վարչապետի պաշտոնին, որպեսզի այդ մեխանիզմը շարունակեր իր կենսագործունեությունը առնվազն ևս մի տասնամյակ: Դրա ռեսուրսն անկասկած ուներ: Այլ հարց է, թե որքանով էր այդ համակարգը կենսունակ լինելու արտաքին մարտահրավերների հարցում: Այդպիսով, Հայաստանում կա հին քաղաքական համակարգի և տրամաբանության վերարտադրության վտանգ, որը միջնաժամկետ տարածության վրա հօգուտ իշխանության է, իսկ երկարաժամկետ առումով լրջագույն խնդիր է Հայաստանի համար: Ամենատարօրինակն ու ցավալին թերևս այն է, որ իրավիճակը որոշակի «կոմֆորտ զոնա» է բոլորի համար և որևէ ներքաղաքական հայտատու չի ցանկանում դուրս գալ դրանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում