Լուրեր
Տարիֆներն ինչպե՞ս են սահմանվելու «տատիկի» և մեծահարուստի համար. Հայկ Կոնջորյանը՝ Սարհատ Պետրոսյանին
  • 11:51
  • 2019-09-11
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Նախկին պաշտոնյաները տարիներ շարունակ կառուցել են շքեղագույն պալատներ և վճարել են խրճիթների գույքահարկ: Ունե՞ք տվյալներ, թե տարեկան ինչքա՞ն գույքահարկ չի վճարվել պետական բյուջե»,- Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին հարցրեց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ տարիֆներն ինչպե՞ս են սահմանվելու «տատիկի» և մեծահարուստի համար. «Ինչքան որ շքեղ է, այնքան շա՞տ է վճարում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *