Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ակադեմիկոս Գևորգյանը՝ որպես կոմերսանտության և գիտության սիմբիոզի արդյունք

Երբ այս տարվա մայիսին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, իշխանությունները համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակեցին իրենց դրածո Գեղամ Գևորգյանին: Իրավական առումով համալսարանի ռեկտորը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, բայց այդ ընտրությունը ձևական բնույթ է կրում, քանի որ իշխանության հրահանգով հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները կողմ քվեարկեցին Գևորգյանի թեկնածությանը, իսկ համալսարանական անդամները՝ դեմ: Իսկ քանի որ իշխանության ներկայացուցիչները խորհրդում մեծամասնություն են կազմում, Գևորգյանը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար: Դեկտեմբերին սպասվում է ռեկտորի ընտրությունների բեմականացում, և կասկած չկա, որ նույն ընթացակարգով իշխանությունը կանցկացնի իր թեկնածու Գևորգյանին:

Գեղամ Գևորգյանը, չսպասելով ռեկտոր ընտրվելուն, արդեն անցել է համալսարանը սեփական կադրերով համալրելու գործին՝ ազատվելով նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կադրերից: Բայց մինչև Գևորգյանի կադրային քաղաքականությանը անցնելը, ներկայացնենք, թե ով է Գեղամ Գևորգյանը և ինչով է աչքի ընկել մինչև իր ռեկտորական գործունեությանը անցնելը:

Նախ նշենք, որ Գեղամ Գևորգյանը ակադեմիկոս է: Նա այդ բարձր կոչմանը արժանացել է 2006-ին, այն բանից հետո, երբ իր փեսա, ռուսաստանաբնակ հայտնի մեծահարուստ, «Պրոմեթեյ» բանկի սեփականատեր Սենիկ Գևորգյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային նվիրեց 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենա: Այսինքն՝ Գևորգյանի ակադեմիկոսական տիտղոսը արժի ճիշտ այնքան, որքան 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենաների շուկայական արժեքը 2006-ին՝ մոտավորապես մի 100 հազար դոլար:

Գեղամ Գևորգյանը բավական հետաքրքիր ինդիվիդում է, քանի որ կարողանում է գիտամանկավարժական գործունեությունը համատեղել կոմերսանտության հետ, ինչը, համաձայնվեք, որ շատ քչերին է հաջողվում: Մասնավորապես, օրերս նա ընտրվեց «Էվոկա բանկի» բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ: «Էվոկա բանկը» նույն «Պրոմեթեյ» բանկն է, բայց, այսպես կոչված, ռեբրենդինգի ենթարկված: Ակադեմիկոս Գևորգյանը այդ բանկի խոշոր բաժնետերերից է: Ամենայն հավանականությամբ՝ նույն Սենիկ Գևորգյանի աջակցությամբ։ Նկատենք, որ Սենիկ Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի գործարարներից է:

Գեղամ Գևորգյանը միայն «Էվոկա բանկ»-ով ու Սենիկ Գևորգյանով չէ, որ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ակադեմիկոս Գևորգյանը փայատեր է «Հյուր սերվիս» ընկերությունում: Հայտնի է, որ այդ ընկերության հիմնական սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է, այսինքն՝ Գևորգյանը Քոչարյանների բիզնես պարտնյորն է:

Լինելով փոխլրացման, այսպես կոչված, կոմպլիմենտարիզմի գծի համոզված ջատագով, Գևորգյանը համագործակցում է ոչ միայն ներկա իշխանության, այլ նաև Քոչարյանի ընտանիքի անդամների հետ: Գիտական օլիմպի գագաթին հասած ակադեմիկոս Գևորգյանը իրեն շրջապատել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներով: Նա պրոռեկտոր է նշանակել իր սանիկ Էլինա Ասրյանին, որը 2013-ին նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի PR պատասխանատուն:

Մյուսը պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն է, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրելու ակտիվ կազմակերպիչներից էր՝ լինի դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի քաղաքապետի ընտրություններ: Բայց Իսրայելյանը համատեղության կարգով նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համակուրսեցին է:

Մի խոսքով՝ հայ հայտնի գիտնական և ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը իր բազմաթիվ այլ բիզնեսների կողքին ձեռք է բերել մի բիզնես ևս՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Իրեն շրջապատել է նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներով ու զբաղվում է գիտակոմերցիոն գործունեությամբ, այսինքն՝ գիտության և կրթության անվան տակ փող շինելով:

Մի հետաքրքիր հանգամանք ևս: Այս տարվա մարտ ամսին Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին ազատել էր համալսարանի պրոռեկտորի պաշտոնից: Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության՝ պահանջել, որ իրեն վերականգնեն աշխատանքի և վճարեն այդ ժամանակահատվածի համար: Գևորգյանն արդեն մի քանի ամիս համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է, սակայն դատական հայցը հետ չի վերցրել, այսինքն՝ շարունակում է պահանջել, որ իրեն վերականգնեն պրոռեկտորի պաշտոնում: Երևի մարդ առնվազն ակադեմիկոս պետք է լինի Գևորգյանի մտքի ճախրանքը ընկալելու համար: Բայց դա բոլորին հասու չէ, քանի որ ոչ բոլորը կարող են ակադեմիային 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենա նվեր անել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում