Լուրեր
Աբովյան փողոցում ապրող տատիկի բնակարանի գույքահարկը բարձրացնում եք. Տարոն Սիմոնյանը՝ Սարհատ Պետրոսյանին
  • 11:32
  • 2019-09-11
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Աբովյան փողոցում ապրում է մի տարեց կին, որի եկամտի միակ աղբյուրը նրա կենսաթոշակն է: Մենք նրա բնակարանի գույքահարկը բարձրացնում ենք՝ ըստ Ձեր ներկայացրած բանաձևի: Նման դեպքերի կանխատեսում ունե՞ք»,-  Կադաստրի  կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ի պատասխան՝ Սարհատ Պետրոսյանն ասաց. «Համայնքները կարող են բացառություններ կիրառել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *