Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր»,- հայտարարեց ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Կարևորեիք նաև, որ ապագայում շենքերը ավելի սեյսմակայուն պետք է լինեն, և գրեիք, օրինակ, հիշատակի և սեյսմիկ կայունության օր, եթե դա է ուղերձը: Եկեք դա ֆիքսենք»,- հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: