Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Դժգոհություն վարչապետի հանդիպումի՞ց, թե՞ վարչապետի դժգոհությունը հանդիպումից հետո

«Իմ քայլը» խմբակցության արդեն երկու պատգամավոր իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ: Խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, նաև պատգամավոր Սոնա Ղազարյանի մասին է, որոնք լրագրողների հետ զրույցներում ասել են, որ իրենք չէին հանդիպի Սեֆիլյանի հետ: Ալեն Սիմոնյանը նաև հայտնել էր, որ վարչապետը ցուցաբերել է մեծահոգություն: Կառավարող ուժի խորհրդարանական մեծամասնությունից հնչած այդ գնահատականներն ուշագրավ են և հետաքրքիր է հետևել, թե արդյոք դրանք կունենա՞ն նոր դրսևորումներ, արդյոք կլինե՞ն նոր պատգամավորներ «Իմ քայլը» մեծամասնությունից, որոնք բացասական կգնահատեն «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ գնահատականն ուղիղ ձևակերպումով, իհարկե, բացասական չէ, բայց «ես չէի հանդիպի» ձևակերպումը տողատակում պարունակում է բավականին թափանցիկ ակնարկ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Ի՞նչ է դա՝ խորհրդարանական մեծամասնության շրջանակում որոշակի անհանգստությո՞ւն է առաջացրել վարչապետի հանդիպումը, թե՞ հանդիպելով «Սասնա ծռերի» հետ՝ վարչապետը խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքով որոշակի մեսիջ է հղում նրանց՝ հանդիպումից հետո: Եվ արդյոք դա կարո՞ղ է պայմանավորված լինել հանգամանքով, որ հանդիպման ընթացքում եղել է որոշակի էական անհամաձայնություն քաղաքական ինչ-ինչ զարգացումների կամ իրողությունների առումով:

Առնվազն Ամուլսարի հարցում այդ անհամաձայնությունը ոչ միայն նկատելի է, այլ նաև ակնառու էր, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպումից հետո որոշակի սպառնալիք կամ առնվազն նախազգուշացում էր հղում վարչապետին՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման որոշման ցնցումային լինելու և բախման հանգեցնելու անխուսափելիության մասին: Միաժամանակ, Ժիրայր Սեֆիլյանը նաև արտահերթ ընտրության և զարգացումների մասին էր խոսել՝ դիտարկելով նաև միտքը, որ ներկայիս մեծամասնությունն իրականում Նիկոլ Փաշինյանի հենարան չէ և վարկանիշի անկման դեպքում առաջին իսկ փորձությանը կհանձնի նրան: Արդյոք այդ մի՞տքն է անհանգստություն առաջացրել խորհրդարանական մեծամասնության շրջանում, եզրահանգմամբ կամ առնվազն ենթադրությամբ, որ վարչապետը Սեֆիլյանի հետ քննարկել է մեծամասնության «հուսալիության» հարցն ու Սեֆիլյանի շուրթերով այդ հարցում «բարբառում» է Նիկոլ Փաշինյանը՝ ընդհուպ արտահերթ ընտրության մասին ակնարկով:

Չի բացառվում, որ արտահայտելով «Սասնա ծռերի» հետ հանդիպման վերաբերյալ բացասական վերաբերմունք, խորհրդարանի մեծամասնության առանձին ներկայացուցիչները դրսևորում են որոշակի ընդհանրական անհանգստություն և հանդիպման վերաբերյալ վարչապետից պարզաբանում լսելու ակնկալիք: Հավանաբար, «Ծռերի» հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության հետ Ամուլսարի թեմայով ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ զրույցին, ինչն էլ կարող էր առաջացնել խմբակցության շրջանակների որոշակի մտորումներ: Առավել ևս, որ «Ծռերի» հետ Փաշինյանի հանդիպման այդպիսի «էֆեկտի» վրա բավականին աշխույժ աշխատեց նաև նախկին իշխող համակարգի ազդեցության տիրույթում գտնվող տեղեկատվա-քարոզչական ռեսուրսը, գեներացնելով միտքը, որ հանդիպումը խաղ էր սեփական թիմի «թիկունքում»: Հատկապես շեշտադրվում էր ուժային-իրավապահ կառույցների պարագան, հանդիպումը դիտարկելով առաջին հերթին նրանց ուղղված հարված: Հնարավո՞ր է, որ խորհրդարանի խմբակցությունից արտահայտված կարծիքները արտահայտեն ոչ այնքան խմբակցության, որքան հենց ուժային բլոկից եկող տարակույսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում