Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Շարունակվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ինչո՞ւ եք մտնում մատի և մատանու միջև»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Հարցը վերաբերում էր նրան, որ գործատուի կողմից աշխատավարձն ուշացնելու կամ չվճարելու դեպքում ՊԵԿ-ը վարչական միջամտության իրավունք կունենա:
Պատգամավորի խոսքով՝ նախկինում դա իրականացնում էր Աշխատանքի տեսչությունը. «Միգուցե դրանով զբաղվի այլ պատկան մարմին, որը զբաղվում է հենց աշխատողների շահերի պաշտպանությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: