Անգլիայում Սաութհեմփթոնի բնակիչը տուժել է «կեղծ սև այրի» տեսակի թունավոր սարդերից։ Սարդերը խայթել են տղամարդուն և նրա որդուն։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին։ 26-ամյա Լյուիս Փիրսն առավոտյան արթնացել է և իր մարմնի վրա սարդերի խայթոցի 5 հետք է հայտնաբերել։ Նման հետքեր է նա հայտնաբերել նաև իր երեք տարեկան որդու մարմնին,– հաղորդում է The Sun պարբերականը։
Տղամարդը սուր ցավեր ունի, որոնց պատճառով արդեն մեկ ամիս չի կարողանում աշխատանքի գնալ և ցնցուղի տակ մտնել։
Նա վախենում է իր երեխաների անվտանգության համար։
Փիրսը դիմել է իշխանություններին՝ պահանջելով սարդերին մաքրել տնից, սակայն նրան պատասխանել են, որ «սարդերով չեն զբաղվում»։
Ավելի ուշ Սաութհեմփթոնի իշխանությունները խոստացել են «լրջորեն զբաղվել խնդրով»։