ԱՄՆ ռազմաօդային ուժերի փորձարարական կենտրոնը YouTube-ում հոլովակ է տեղադրել, որտեղ Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Հոլոման ավիաբազայում տեղակայված ռելսային ուղով հրթիռային սահնակով հաջողվել է ժամում 10.620 կիլոմետր արագություն զարգացնել:
Փորձարկման մանրամասները չեն հաղորդվում: Ըստ Drive-ի՝ ավիաբազայում «կարող էր փորձարկել գրեթե ցանկացած բաղադրիչ, որն անհրաժեշտ է արագացման և գերձայնային արագությամբ շարժման համար»:
Օգոստոսին ամերիկյան Lockheed Martin, Boeing և Raytheon ընկերությունները ԱՄՆ պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ գերձայնային հրթիռների որսիչ համակարգերի հայեցակարգերի մշակման պայմանագիր են կնքել: