Սպիտակ տանը պատմել են, թե ով է զբաղեցնելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացված Ջոն Բոլթոնի տեղը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պարտականությունները կկատարի Չառլի Կապերմենը: Նա Բոլթոնի տեղակալն էր:
Նախագահի խոսնակի տեղակալ Հոգան Գիդլին նաև հավելել է, որ Բոլթոնի պաշտոնից հեռացումը պայմանավորված էր նրա գաղափարների և ԱՄՆ նախագահի տեսակետների միջև անհամապատասխանությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: