Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սպառազինությունը հայ-ամերիկյան օրակարգում. վարչապետի այցին ընդառաջ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երևույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում: Առավել ևս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երևանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ:

Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում և ինչ տեղ է գրավում դրանում: Այս հարցը, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ և այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին և պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմա-տեխնիկական գործակցության տիրույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում