ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Բոլթոնին կատարած աշխատանքի համար: Թրամփը նաև նշել է, որ հաջորդ շաբաթ կներկայացնի ազգային անվտանգության գծով նոր խորհրդատուին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել նախկին խորհրդականի որոշ առաջարկություններին, ինչպես նաև նշել է, որ նույն կարծիքը կիսում են նաև իր վարչակազմում: