Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Նիկոլ Փաշինյանին ստիպել են այս որոշումը կայացնել

Դատելով Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու վերաբերյալ վարչապետի կոչին առաջին արձագանքներից՝ հարկ է նկատել, որ հանրության մի զգալի մասին վարչապետի փաստարկն ու կոչը չի համոզել: Մյուս կողմից՝ անկասկած է, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք Ամուլսարի կամ Հայաստանի մասին ցանկացած առիթ օգտագործելու են դիմադրությունը հնարավորինս մարդաշատ դարձնելու համար: Ըստ այդմ՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, թե ինչ է շահում կամ կորցնում Հայաստանը այս կամ այն որոշումից և ինչ ռիսկեր կան այս կամ այն որոշման դեպքում, որոնք պետք է կառավարվեն: Իսկ այդ մասին տեղեկատվությանը տիրապետում է վարչապետ Փաշինյանը կամ բավականին սահմանափակ թվով անձանց շրջանակ, ընդ որում՝ խոսքն այս ընթացքի մասին չէ, այլ հարցի գործնականում ամբողջ պատմության, որն ամենևին հարթ չի զարգացել անգամ նախկին իշխանության շրջանում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գառնիկ Գևորգյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:

«Հասարակության մեջ շատ են այն շերտերը, որոնք օգտագործելու են այս առիթը, և մտահոգված չլինելով ո՛չ Ամուլսարով, ո՛չ բնապահպանական խնդիրներով՝ պարզապես փորձելու են այդ ամենը ծառայեցնել այլ շահերի ու նպատակների. «Շատ դժվար է սահմանազատել իրական բնապահպաններին, Ամուլսարի պաշտպաններին այդ առիթն օգտագործողներից՝ հատկապես որ կա մանիպուլյացիոն ռեսուրս, կա հուզական ֆոն, ինչը իշխանությանը դրել է անհարմար կացության մեջ: Ըստ էության՝ սա պոպուլիստական իշխանության ոչ պոպուլիստական որոշումն էր, որը իշխանությունն ստիպված է կայացրել՝ հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները… Կան իրողություններ, որոնք ստիպել են Փաշինյանին կայացնել այս որոշումը»,- նշեց Գառնիկ Գևորգյանը: Նա նաև հավելեց, որ Փաշինյանն ի սկզբանե սխալ է վարվել այս որոշումը մեկ տարի հետաձգելով. «Այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ հանքը շահագործվելու է, պոպուլիզմին տուրք տալով՝ որոշումը հետաձգվեց»:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ մեկ տարի առաջ Փաշինյանը և կառավարությունը չէին տիրապետում Ամուլսարի խնդրի էությանն ամբողջությամբ, ուստի այն ժամանակ դեռևս չէր կարող որոշում լինել հանքի շահագործման վերաբերյալ: Քաղաքագետի կարծիքով՝ հանքը չի շահագործվելու. «Եվ հանքը չշահագործելուց չենք տուժի, ընդհակառակը՝ կշահենք և՛ որպես հանրույթ, և՛ որպես պետություն»:

Սերոբ Անտինյանի խոսքով՝ Ամուլսարի հարցի արժեքը մեծ է և այն ահագնանում է հեղափոխությունից հետո ստեղծված օբյեկտիվ իրողությամբ, երբ հասարակությունն արթնացել է և ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում քաղաքական որոշումների կայացմանը: Այս առումով հարցն ավելի է բարդացել»: Կառավարման փորձագետի կարծիքով՝ քանի որ ցանկացած հեղափոխություն ֆորս-մաժոր է, հենց հեղափոխությունից անմիջապես հետո պետք էր չեղարկել պայմանավորվածությունները, և միջազգային գործընկերների համար էլ դա հասկանալի կլիներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում