Ըստ ներկերի և ծածկույթների պրեմիում ապրանքանիշ Dulux-ի՝ Tranquil Dawn- ը կլինի հաջորդ տարվա հիմնական գույնը:
Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական YouTube ալիքում հայտնված տեսանյութում:
Ըստ տեսանյութի՝ 2020 թվականի հիմնական գույնը կլինի Խաղաղ լուսաբաց-ի երանգը: Դա պաստելային կանաչ կամ ձիթապտղի գույնն է: Ընկերության տեսանյութում ասվում է, որ այն «ներշնչված է առավոտյան երկնքից»:
Dulux- ը նշում է, որ սա համընդհանուր երանգ է, որը կարող է օգտագործվել ինչպես ինտերիերի ձևավորման մեջ, այնպես էլ «ստեղծագործականության և իմաստի որոնման» համար: