Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանքերի իրական սեփականատերերը չեն բացահայտվի. ինչու է իշխանությունը հետ կանգնում իր խոսքերից ու նախաձեռնություններից

Երեկ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի մեկնարկին մերժվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը, որը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններին: ԼՀԿ-ն առաջարկում էր պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը:

Գործող օրենքով պահանջվում է, որ բացահայտվեն հանքարդյունաբերական կազմակերպությունների 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցողների տվյալները:

Նշենք, որ այս նախագիծը քննարկվել էր նաև կառավարության նիստի օրակարգում և կրկին մերժվել էր։

Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը, որպես մերժման հիմք, երեկ ԱԺ-ում նշեց, որ «ուղղակի անունների հսկայական ցանկը ոչինչ չի տա։ «Կարող են լինել որպես հիմնադիրներ, որպես մասնակիցներ, ամբողջական ընկերություններ, որոնք անընդհատ իրենց ակցիաները հանում են շուկա, վաճառում են, հետո նորից գնում են, նորից հանում են, վաճառում են: Այնպես որ, դա կլինի անիմաստ, ուղղակի անունների հսկայական ցանկեր, որոնց ուսումնասիրությունը ուղղակի ոչինչ չի տա»,- նշել էր Գևորգյանը։

Մարուքյանն էլ կոչ արեց ընդունել նախագիծը. «Եկեք ընդունենք էս նախագիծը, հարյուր տոկոս թող բացահայտվի: Բա ամեն օր թափանցիկությունից ենք խոսում՝ թափանցիկ հանքարդյունաբերություն, որ իմանանք, որ հանքի հետևում ով ա կանգնած: Եթե պարզվի, որ հանքի սեփականատեր է նախկին իշխանության ներկայացուցիչը, մենք պետք է դա իմանանք։ Եթե պարզվի, որ հանքի սեփականատեր է նոր իշխանության ներկայացուցիչը, մենք դա պետք է իմանանք։ Ինչից եք վախենում»։

Նախագիծը, սակայն, մերժվեց՝ 36 կողմ, 67 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի էր այդ նախագծի մերժումը։ «Ես հիշում եմ, որ պարոն վարչապետը, դեռ ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, որ մինչև վերջին մարդը պետք է իմանանք, թե ով է այդ հանքերի հետևում կանգնած։ Հիմա, երբ նա լծակներ ունի իր հայտարարությունները կյանքի կոչելու, հակառակ քայլն է անում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումն ու քվեարկությունը հակասում է իրենց ղեկավարի հայտարարություններին, ըստ որի՝ բոլոր հանքերը այնքան թափանցիկ պետք է լինեն, որ մինչև վերջին մարդը՝ չնչին բաժնետոմսերով, իմանանք՝ ովքեր են։ Բայց փաստացի իրենք դրդում են իրենց խոստումները, հակառակ քվեարկությունն են անում, որի պատճառը պետք է բացատրեն։ Թող բացատրեն, ու ժողովուրդը հասկանա, թե ինչու է կառավարության ղեկավարը, նրա թիմը փոխել իր դիրքորոշումը»,-ընդգծեց Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայումս էլ մինչև 10 տոկոս բաժնեմասը պետք է հայտնի լինի, բայց դա էլ չի պահպանվում։ «Եվ հետո՝ ինչո՞ւ 10 տոկոս որ։ Շատ հնարավոր է՝ մի օլիգարխ հանքի 100 տոկոս բաժնեմասը 10-ականներով բաժանում է իր ազգականների մեջ, ու մենք չպե՞տք է իմանանք, թե ովքեր են այդ մարդիկ։ Մենք կես տոկոս բաժնեմասից էլ պետք է իմանանք, թե ովքեր են հանքերի սեփականատերերը։ Ինչն է խանգարում։ Իսկ եթե իշխանությունը չի համաձայնում գնալ դրան, նշանակում է՝ պատճառ կա։ Սաղ իրար հետ փոխկապակցված են՝ Ամուլսարով տարօրինակ որոշումը, անորոշ վիճակը, տարօրինակ հայտարարությունները, թե իրավական հիմքեր չկան։ Իշխանությունը լավ կանի՝ վեր կենա ու մարդկանց բացատրի, որ նախկինում սխալ են եղել։ Թող մի բան ասեն, որ մարդիկ իմանան՝ ինչին հավատան»,- ընդգծեց Վարդանյանը։

Նշենք, որ այս կառավարությունը, կառավարության ղեկավարը միայն նախկինում չի կարևորել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությունը։ Այս տարվա հունվարի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին, հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման խնդիրն ավելի ակտուալ դարձավ, երբ անցյալ տարի հրապարակվեցին ոլորտի գերկենտրոնացվածության մասին վկայող աղաղակող փաստեր: Այդ մասին առաջինն իշխանափոխությունից հետո բարձրաձայնել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի հանքարդյունաբերության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց անգամ:

Ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում