Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Այս խնդիրը կարող է ստեղծել վարչապետի դեմ նոր շարժում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Ուզենք թե չուզենք, Ամուլսարի հարցն արդեն քաղաքական օրակարգում է, ի՞նչ է փոխում այս հարցը Հայաստանի ներքին կյանքում:

– Արդեն իսկ կարելի է նկատել, որ հնուց մնացած բազմաթիվ խնդիրներ կան, Ամուլսարը հենց այդ խնդիրներից լրջագույնն է: Ամուլսարի խնդիրն այս իշխանության համար շատ լուրջ խնդիր է. ինչու, որովհետև համաժողովրդական շարժման միջոցով իշխանության եկած ուժ է, մի կուսակցություն չէ, որ ընտրություններում հաղթել է, ազատ է շատ խնդիրներից և իր ներկայացրած ծրագրերով կարող է գնալ առաջ: Այս ուժը եկել է մի շարժման միջոցով, որի հիմքում եղել են հենց բնապահպանական շարժումները (շատերը, միգուցե նաև գործող իշխանությունները, սա լավ չեն պատկերացնում)… Շատ էական է հասկանալ, որ քաղաքացիական անհնազանդության շարժումներից ծնվեց այս շարժումը, որը նույնպես քաղաքացիական անհնազանդության շարժում էր և հեռացրեց օլիգարխիկ համակարգը: Այս իշխանությունը ցանկացած խնդիր կարող է լուծել, եթե ժողովրդի համաձայնությունը կա կամ չկա, սակայն բնապահպանական լրջագույն խնդիրները, ինչպիսին Ամուլսարի խնդիրն է, չի թույլատրվում լուծել առանց ժողովրդի համաձայնության. առաջին հերթին չեն կարող որևէ խնդիր լուծել առանց այն մարդկանց համաձայնության, ովքեր եղել են քաղաքացիական անհնազանդության կորիզը: Եվ իզուր չէ, որ արդեն կուսակցության ներսում կարևոր դեմքեր կան, որոնք ընդդիմանում են վարչապետին. թվում էր, թե երբևէ նման իմիջ ունեցած մարդը, որը կարողացավ կազմակերպել, իրականացնել այս իշխանափոխությունը, երկար ժամանակ որևէ պրոբլեմ չի կարող ունենալ, բայց տեսանք, որ այդպես չէ: Ես տեսնում եմ շատ մարդկանց, որոնք հասկանում են այս խնդիրը և շատ պեսիմիստ են, անգամ սոցցանցերում կոչ են անում հետ կանգնել վարչապետի դեմ նոր ստեղծվող շարժման քայլերից, գտնում են, որ դա կարող է քաոսի բերել:

– Այդ առումով վտանգավոր շրջան է, քարոզչական հարվածները հարկ կլինի տարանջատել իրական խնդրից:

– Սա օդից չի ստեղծվել, հիշում եք՝ «սև-սպիտակ» թեզն իջեցվեց և տարիուկես այս երկիրն ապրում էր «սև-սպիտակ» գաղափարական ու ապագաղափարական թոհուբոհի մեջ, պարզ էր՝ ովքեր են սևերը, ովքեր՝ սպիտակները: Բայց տեսեք՝ առաջացավ ռեալ գաղափար, որը հզոր մոբիլիզացիայի պոտենցիալ ունի: Եվ խնդիրը միայն փորձառու մարդիկ չեն, կադրերը, որոնք ներկայացնում են վտանգները, այլ խնդիրն այն է, որ գործ ունենք կոնկրետ տարածքում ապրող ժողովրդի հետ, այս խնդիրը շատ դժվար է լուծել: Փորձում ենք հասկանալ՝ լավ է, թե վատ. լավ է, որ «սև-սպիտակի» ժամանակաշրջանն ավարտվեց Հայաստանում:

– Այսինքն՝ արդեն քաղաքական գույնե՞ր կձևավորվեն:

– Իհարկե կձևավորվեն: «Սև-սպտակը» քաղաքական վակուումի նշան է, երբ որ որևէ գաղափար չկա. ի՞նչ պետք է լինի, ինչ-որ մարդիկ, որոնք պետք է վերականգնեն իշխանափոխության գաղափարը, որն արդեն ժողովրդին չի հետաքրքրում, իշխանափոխություն արդեն եղել է. երբ որ տասնամյակներ շարունակ թմբկահարում ես, իրականություն է դառնում, չեք կարող արհեստականորեն նման խնդիր դնել: Եվ նոր իշխանությունները, որոնք անցավոր էին համարում բոլորին, բացի իրենցից:

– Այսինքն՝ վարչապետին դեմ, ընդդիմախոսների բնապահպանակա՞ն ճակատ է ձևավորվում:

– Բնապահպանական չէ, սա շատ ավելի լայն բան է. հնարավոր է մարդիկ չեն մտածում այդ մասին և այլ նպատակներ էլ չունեն, բայց այդ գաղափարն ունի պոտենցիալ՝ լուրջ պրոբլեմ ստեղծելու իշխանության համար: Այդ պրոբլեմներն արդեն բոլորը տեսնում են, նայած թե կառավարությունն ինչպիսի լուծումների է գնալու, բայց այսօր երևում է, որ լուծումներ չունի: Խոսեց, չէ՞, Նիկոլ Փաշինյանը, պարզ երևում է, որ ուզում է ժամանակ շահել՝ ամեն կերպ համոզելով ժողովրդին՝ ժամանակ տալ, որպեսզի փորձեն լուծել այս բարդ խնդիրը: Լուծում չկա, չի էլ լինելու:

– Խնդիրը բարդ եղե՞լ է, թե՞ նոր է բարդացել, կամ գուցե բարդացրել են:

– Եղել է ուրիշ խնդիր. եղել է կոռուպցիոն համակարգ, ինչ-որ դրդապատճառներից ելնելով՝ ընդունվել է նման որոշում, և այն ժամանակ նույնպես այդ որոշումն ուշադրություն է գրավել, և շատերը փորձել են պայքարել, մինչև որ տարածքի ժողովուրդն սկսեց պայքարել: Ռեժիմի ժամանակ տարածքի բնակչությունը լավ չէր պատկերացնում, հեղափոխությունից հետո եղավ գիտակցություն՝ խնդիրը բարձրաձայնել և պայքարել հենց տան մոտ՝ չհասնելով Երևան. սա շատ մեծ նորություն է. դրանից հետո այս ամեն ինչը լրջացավ: Այն մարդիկ, որոնք պայքարում են, որ Հայաստանում նման հանքեր չլինեն, ստացան հասարակ ժողովրդի հզոր աջակցությունը: Հզորությունը դրա մեջ է, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել:

– Կարծում եք՝ իշխանությունն այդ լրջությունը չի՞ գիտակցում:

– Գիտակցում է, բայց երբ լսում եմ իշխանությանը, այնպիսի տպավորություն է, կարծես թե լուծում կա, բայց լուծում չկա, չեն արվում քայլեր… Այս հարցերին պետք է պատասխանել՝ Ամուլսարն ուրանի՞ հանք է, թե՞ ոչ, աուդիտ չի արվում, որ պարզվի՝ որքան գումար է ներդրվել, բայց չէ՞ որ այս փաստարկներն են բերվում: Իշխանությունները լավ չեն գիտակցում՝ ինչի հետ են խաղում:

– Ասում եք՝ իշխանությունը ժամանակ է ձգում. միգուցե խաղն այնքան բարդ է, որ ճիշտ քայլը ժամանակ ձգելն է. եկեք մեդալի այդ կողմն էլ նայենք:

– Շատերը հարցնում են՝ ինչու աուդիտ չի արվում, արդյոք 400 մլն ներդրում է արվել: Կառավարությունը պետք է աուդիտ անի. հավատ կներշնչի, երբ որ քայլեր արվեն, բայց անվիճելի է, որ քայլեր չեն արվում. այ այստեղից են սկսվում կասկածները՝ ինչով է զբաղված կառավարությունը: Արդեն սկսում են կասկածել, որ եթե քայլեր չեն արվում, ուրեմն ուրիշ ինչ-որ բան կա:

– Գուցե խաղն այնքան բարդ է, որ Ձեր նշած մի ուրիշ բանն իսկապես կա, և շատ քիչ մարդիկ են տիրապետում, թե դա ինչ է, և այսօր չեն խոսում այդ մասին:

– Ինչքան չխոսեն, այնքան շարժումը մեծանալու է, մարդիկ պահանջելու են: Գուցե այնպիսի կոռուպցիոն սխեմա է, որ կառավարությունը փորձում է մի կողմ գնալ… Կարող է մարդիկ չեն ուզում գնալ այդ խնդրի լուծմանը, բայց պետք է գնալ, որովհետև Ամուլսարի խնդիրը ավելին է, քան դատական ինչ-որ պրոցեսի կամ հանձնաժողովի խնդիրը: Սա կամ-կամ է:

– Զուտ քաղաքական հաշվարկով՝ ում է ակտիվացնելու Ամուլսարի հարցը:

– Շատերը կփորձեն օգտվել, բայց այս գաղափարը, նպատակն այնքան պարզ է, որ շահարկելն էլ է շատ դժվար: Ասում են՝ «սևերը» կօգտվեն, բայց նրանք չեն կարող օգտվել՝ պաշտպանեն նրա՞նց, ովքեր պայքարում են Ամուլսարի համար, որոնց ասում էին սորոսականներ, կամ պաշտպանեն Փաշինյանի՞ն ու ասեն պետք է հանքը բացի՞: Այսինքն՝ արդեն իսկ կորցրել են չափանիշները: Գաղափարը երբ որ ճիշտ է, խնդիրը հստակ է, դա թույլ չի տալիս մանիպուլյացիաներ անել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում