Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Փաշինյանը պետք է հասնի մինչև պաշտոնավարման ավարտը, ինչ գնով էլ լինի

Ընդհանրապես ես հակված չեմ կարծել, թե համաշխարհային պատմությունը հաստատուն օրինաչափությունների ամբողջություն է, բայց եթե ուշադիր նայենք, ապա, այնուամենայնիվ, որոշակի օրինաչափություններ կարող ենք գտնել։ Մասնավորապես, խոսքը հեղափոխությունների մասին է։ Այս պարագայում, թերևս, ամենամեծ օրինաչափությունն այն է, որ հեղափոխությունները չավարտվելու կամ էլ դժվարությամբ ավարտվելու սովորություն ունեն։ Հաճախ բոլորին թվում է, թե հեղափոխությունն ավարտվել է, բայց արի ու տես, որ այն ոչ միայն չի ավարտվել, այլ նաև նոր-նոր է սկսում։ Ֆրանսիական Մեծ ու Ռուսական հեղափոխություններն էլ ասվածի վառ վկայություններն են։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հեղափոխության թվացյալ ավարտից հետո հանրույթները հաճախ չեն հանդարտվում, և ամենափոքրիկ կայծը վերստին կարող է համահասարակական պայթյունի պատճառ դառնալ։ Հետհեղափոխական անկայունությունն ու անորոշությունը, պետական համակարգի ալեկոծությունն ու հանրային փոթորկալից տրամադրությունները, որպես կանոն, իրենց տրամաբանական ավարտն են գտնում հատկապես այն ժամանակ, երբ հայտնվում է ուժեղ ձեռքն ու հաստատում այդքան սպասելի պայմանական խաղաղությունը։ Սա ինքնանպատակ հայտնություն չէ, ընդհակառակը՝ ուժեղ ձեռքը հանրային ակնկալիքի և կոնսենսուսի հետևանք է։ Այսինքն՝ անպայման պետք է գա մեկը, որը կսանձի փոթորիկն ու կկառավարի զգացմունքային մեծ պայթյունը։

Իհարկե պետք չի դավադրությունների տեսությունների գիրկն ընկնել, բայց հետհեղափոխական Հայաստանը կարծես թե հայտնվել է հենց այս օրինաչափությունների կաթսայի մեջ: Ավելի շուտ՝ հայտնվելու ճանապարհին է, իսկ եթե սխալվում եմ, ապա ընդամենը գործ ունենք ինչ-որ անհասկանալի գրքերի ազդեցության տակ մնացած անհատի հիվանդ երևակայության հետ։ Պետք չի կարծել, թե Փաշինյանի հեռացմանը հաջորդելու է ռևանշիստական ուժերի իշխանության գալու գործընթացը։ Սա մոլորություն է, որի արդյունավետ կիրառմամբ արդեն տևական ժամանակ է, ինչ կերակրում են ժողովրդին։ Ո՛չ Սարգսյանը և ո՛չ էլ Քոչարյանը իշխանության գալու ռեսուրսներ ու հնարավորություններ չունեն։ Նրանք ջախջախված և պատմության ընթացքից դուրս շպրտված գործիչներ են։ Մինչ հավանական սցենարների մասին խոսելը, արձանագրենք, որ ներկայումս Հայաստանում հետհեղափոխական էներգիա է կուտակվում և պարզ չի, թե կուտակումն այդ դեռ որքան ժամանակ կարող է շարունակվել։ Տպավորությունն այնպիսին է, թե մենք կոպտագույն սխալ ենք թույլ տվել, երբ ազդարարել ենք հեղափոխության ավարտի մասին։ Կարծես թե նոր փուլ է հասունանում։ Ասվածի համատեքստում՝ հակահեղափոխությունը սպասելի ու կանխատեսելի է միայն ու միայն իշխանության ներսից։ Ոչ թե կառավարող թիմի, այլ կոնկրետ իշխանության, քանի որ խոսքը ուժային կոչվող կառույցների մասին է։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ և մոտակա մի քանի տարիներին ոչ մի քաղաքական ուժ ի զորու չի լինելու ստանձնել իշխանությունը, և Փաշինյանի այլընտրանքը շարունակելու են մնալ ուժայինները։ Կարող ենք առանձնացնել երեք առանձին սցենարներ․

1. Փաշինյանը հեռանում/հեռացվում է իշխանությունից, և կառավարման ղեկը ստանձնում է չափազանց մեծ ժողովրդականություն վայելող, ֆուտբոլասեր ու իշխանատենչ ԱԱԾ-ականը։ Սա բառի բուն իմաստով հակահեղափոխական սցենար է, քանի որ Հայաստանը վերադառնալու է իր կոտրված տաշտակին, որն է՝ ավտորիտարիզմը։ Բայց Սերժ Սարգսյանի համակարգի հետ համեմատած՝ սա շատ ավելի հետադիմական է լինելու՝ ընդհուպ բանանային կարգավիճակի ձգտող։

2. Փաշինյանը հեռանում/հեռացվում է՝ իշխանությունը զիջելով բանակի հրամանատարներից որևէ մեկին։ Հրամանատարը դառնալու է այն ուժեղ ձեռքը, որը կարողանալու է հանդարտեցնել հետհեղափոխական փոթորիկն ու զգացմունքային պայթյունը՝ իհարկե ժողովրդական զանգվածների համաձայնությամբ և նվագակցությամբ։ Ի վերջո, այս տարբերակն էլ է փոխակերպվելու ավտորիտարիզմի, բայց ի տարբերություն առաջինի՝ ոչ թե բանանային, այլ շատ ավելի առաջադիմական (Հայկական Պինոչետ)։

Ինչպես տեսնում ենք, բոլոր դեպքերում, Փաշինյանի այլընտրանքը ավտորիտարիզմն է, քանի որ գործող վարչապետի տապալումը նաև ժողովրդավարության տապալումն է, եթե, իհարկե, հենց ինքը ինչ-որ մի օր կուլ չգնա այդ բնական գայթակղությանը։ Ներկայումս ժողովրդավարությունը մարմնավորվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանի միջոցով: Դա փխրուն և թույլ ժողովրդավարություն է՝ ամեն պահ ավտորիտարիզմի փոխակերպվելու հեռանկարով, բայց ամեն դեպքում, այս պահի դրությամբ, վարչապետի առաջարկած հնարավոր տարբերակը դա է: Այսինքն՝ եթե ժողովուրդը հեռանա Փաշինյանից, ապա տրամաբանորեն հեռանալու է նաև ժողովրդավարության գաղափարից՝ դիտարկելով դա որպես անհեռանկար և վնասարար գոյացություն:

3. Փաշինյանը չի հեռանում և ոչ էլ հեռացվում է։ Ընդհակառակը՝ խելքը գլուխն է հավաքում ու հաղթահարում իր մեջ բույն դրած «Կերենսկու» բարդույթը, որն է՝ անվճռականությունը, որոշում կայացնելու անկարողությունն ու անսկզբունքայնությունը։ Վարչապետը պետք է հասկանա, որ սա սովորական բունտ չէ, այլ անընդհատ մեծացող հրդեհ։ Այն մշտապես տարածվելու է՝ ընդգրկելով նորանոր տարածքներ և, ի վերջո, հասնելով կառավարության շենք։

Ինձ թվում է՝ նա այդքան էլ չի հասկանում պահի լրջությունը, հակառակ պարագայում մեկ ամսվա ընթացքում երեք անգամ չէր փոխի Ամուլսարի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Կասկածում եմ, որ հենց այս պահին վարչապետը մտածում է չորրորդ անգամ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտության մասին։

Բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը պետք է նրան հուշի, որ պահը չափազանց վտանգավոր է և ելակետային: Ելակետային այն առումով, որ արդի հիմնախնդիրներին տրված լուծումներից է կախված Հայաստանի հետագա ընթացքը:

Կասկածից դուրս է, որ պետության համար ամենաշահեկանը երրորդ տարբերակն է: Փաշինյանը պետք է կարողանա սանձել ալեկոծվող իրադրությունն ու չեզոքացնել բոլոր հնարավոր մարտահրավերները: Նա ամեն գնով պետք է հասնի մինչև պաշտոնավարման ավարտը, իսկ հետո՝ թեկուզև հյուծված, բայց հաղթանակած մասնակցի նոր ընտրություններին: Սա է ժողովրդավարության հաղթանակի ու ամրապնդման միակ ճանապարհային քարտեզը, որի այլընտրանքը վերադարձն է հնին: Թերևս հենց այստեղ է թաքնված Փաշինյանի ամենամեծ առաքելությունը, որն է՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոխանցումը: Միայն այսպես հնարավոր կլինի ապացուցել, որ ժողովրդավարությունը Հայաստանում քարացած ու պահի ազդեցությամբ ի հայտ եկած իրողություն չէ, այլ անընդհատ զարգացող և ընդարձակվող արժեք: Իհարկե, կատարյալ թվացող այս իրավիճակին հասնելը այդքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար մեծագույն ջանք և աշխատանք է պահանջվում: Վարչապետը պետք է ձգի ամրագոտիներն ու կարգի հրավիրի ինչպես ինքն իրեն, այնպես էլ ամբողջ կառավարման համակարգը, քանի որ խաղասեղանին է դրված մեր և ձեր ընդհանուր պետության ճակատագիրը:

Ի դեպ, երկրորդ և երրորդ տարբերակները կյանքի կոչվելիս չեն կարող զերծ մնալ արտաքին ազդեցություններից, իհարկե՝ ոչ թե հայրենասիրության պակասից, այլ պարզապես դրսի քամիներն են չափազանց ազդեցիկ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում