Բրիտանիայի Դարեմ կոմսության բնակչուհին չարորակ ուռուցքը շփոթել է հղիության հետ: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Հղիությունն անակնկալ է եղել 23-ամյա Գրեյս Բեյքեր-Պադդենի համար: Կինը հակաբեղմնավորիչ է օգտագործել և զարմացել է, երբ թեստը ցույց է տվել, որ հղի է: Գրեյսը երեք անգամ ստուգել է արդյունքը, այնուհետև դիմել բժշկին, որը հաստատել է իր մտահոգությունները:
Երբ տասը շաբաթ հետո Գրեյսի մոտ արնարտադրության նշաններ են կատվել, նա դիմել է բժշկի։ Ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվել է, որ Գրեյսի արգանդում գոյացություն է։ Նրան անմիջապես վիրահատել են։ Ուռուցքը չարորակ է եղել։ Այժմ աղջիկը քիմիաթերապիայի կուրս է անցնում։