Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ որպես դիտորդական խմբի ղեկավար՝ Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելիս շատ տպավորվել է։
«Մենք տեսանք, թե ինչպես են Արցախի իշխանությունները ունակ կազմակերպելու եվրոպական չափորոշիչներին համահունչ ՏԻՄ ընտրություններ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ դա կարևոր անկյունաքար է Արցախում պետականության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում: