Շրի Լանկայի մայրաքաղաքում գիշերային դիմակահանդեսի ընթացքում երկու փղեր վազել և ոտնատակ են արել մարդկանց․ վիրավորվել է ակցիայի առնվազն 18 մասնակից՝ գրում է unian.net-ը:
Տոնական երթին մասնակցել են մի քանի փղեր, որոնց վրա ամրացված են եղել ծածկոցներ և լուսավորություն: Կենդանիների առջևից պարելով քայլել են մասնակիցները: Անսպասելիորեն փղի վրա նստած մարդը չի կարողացել կառավարել կենդանուն, և փիղը վազել է մարդկանց ուղղությամբ։
Նույն բանն արել է նաև առջևից գնացող փիղը։ Խուճապահար ամբոխը փախուստի է դիմել․ վնասվածքներ ստացածներին տեղափոխել են հիվանդանոց։