Լուրեր
Մենք նախաձեռնել ենք համատիրությունների ռեստարտի օրակարգը. Անի Սամսոնյան
  • 18:12
  • 2019-09-10
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ քաղաքական սկանդալները, ինտրիգները մեր օրակարգում ստեղծում են արհեստական դիսկուրսներ:

Նա անդրադարձավ համատիրությունների անհուսալի իրավիճակին. «Մենք չենք կարողանում քաղաքից հավաքել զիբիլը, ուր մնաց խոսենք բազմաբնակարան շենքերի կառավարման ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին»:

Անի Սամսոնյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» և Երևանի ավագանու «Լույս» դաշինքը նախաձեռնել են համատիրությունների ռեստարտի օրակարգը: Նա նաև կոչ արեց կառավարությանը նախագիծը փոշոտ դարակներից դուրս բերել:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *