Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

ԱԻՆ-ը հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել

ԱԻՆ-ը հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել.

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ:

Տեսակետ է հնչել, որ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ համարյա բան չի արել:

Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ մայրաքաղաքի խցանումների և ԱԻՆ ունեցած տեխնիկայի պայմաններում հրշեջ փրկարարները ջանում են իրագործել նույնիսկ անհնարինը:

Զոդի դժբախտ պատահարի հետ կապված տեղեկացնում ենք որ, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 15:12-ին, որից 4 րոպե անց հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ ժամանել է դեպքի վայր, ևս 9 րոպե անց հասել է երկրորդ մեքենան: Հրդեհը մեկուսացվել է 15:35-ին, մարվել՝ 15:45-ին: Հրշեջ փրկարարները գործել են բացառիկ օպերատիվությամբ՝ իրականացնելով իրենց գործառնական պարտականությունները: Ցավոք, այդուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել զոհերից:

Չմտնելով այլ պատկան մարմինների իրավասության և պարտականության տիրույթ՝ նշենք, որ վարորդների բուժսպասարկման, մեքենաների շահագործման, տեխնիկական հսկողության, գազաբալոնների տեղակայման և փորձարկման, օգտագործվող վառելանյութի տեսակի հետ կապված հարցերը դուրս են ԱԻՆ գործառույթներից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի հանձնարարությամբ, յուրաքանչյուր, հատկապես հասարակական հնչողություն ունեցող արտակարգ դեպք մանրակրկիտ վերլուծվում է, պարզաբանվում են մանրամասները՝ հետագայում նման և այլ դեպքեր կանխարգելելու նպատակով:

Անվանական պատասխանատվություն է սահմանվում թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվում են աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները»,- ասված է պարզաբանման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում