Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ուղիներ կան նաև խորհրդարանից դուրս. Որպես անկախ պատգամավոր անելու եմ առավելագույնը. Արման Բաբաջանյան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ինքը կայացրել է դժվարին որոշում և հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: «Այդ թիմի հետ ես անցել եմ դժվարին ճանապարհ, հաղթահարել եմ բազմաթիվ մարտահրավերներ»:

Նրա խոսքով՝ իր որոշման պատճառը ոչ միայն և ոչ այնքան կապված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան ընդհանուր քաղաքական համակարգի և այդ համակարգի ախտերի հետ:

«Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի և ընդհանուր առմամբ՝ նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել և չեմ տեսնում ո՛չ «Լուսավոր Հայաստանում», ո՛չ մնացած՝ հատկապես խորհրդարանական ուժերում»,- նշեց պատգամավորը:

Արման Բաբաջանյանը ցավով արձանագրեց. «Ախտահարված քաղաքական համակարգի արտահայտություններն առկա են ինչպես ինձնից աջ և ձախ, այնպես էլ կենտրոնում գտնվող պատգամավորական խմբակցություններում: Հենց այդ ախտահարման հետևանքն է այն, որ մենք հեղափոխությունից 1,5 տարի հետո ունենք այնպիսի չլուծված ճգնաժամային իրավիճակներ, ինչպիսին ունենք ՍԴ-ում, այնպիսի կնճռոտ ճգնաժամ, ինչպիսին ունենք Ամուլսարի հետ կապված խնդրում, ինչպիսիք են անցումային արդարադատության հետ կապված խնդիրները և այլն»:

Նրա կարծիքով՝ խորհրդարանը համարժեք չէ պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին. «Այդ անհամարժեքության համախտանիշը վերաբերում է ոչ միայն ներքին կյանքին, այլև արտաքին քաղաքականությանը: Հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք ՀՀ-ի կողմից վարվող անատամ, իներտ արտաքին քաղաքականություն, որը որևէ աղերս չունի հեղափոխության հիմքում ընկած գաղափարների հետ, և որը վարում էր նախորդ ավտորիտար իշխանությունը»:

Մինչդեռ ժողովրդավարացված Հայաստանը պետք է աշխարհի հետ հարաբերվեր ու խոսեր այլ, միանգամայն նոր լեզվով, նոր օրակարգերով՝ ընդգծեց նա: «Մեր այս հավաքական անհամարժեքությունը իրողություն է, որից պետք է ոչ թե փախչել, այլ դուրս գալու, հաղթահարելու ուղիներ գտնել: Այդ ուղիները կան ինչպես այստեղ՝ խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս: Կան բազմաթիվ առողջ ու մտահոգ անհատներ ու միավորներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել հանուն այդ վերափոխումների շարունակականության ու վերջնական հաղթանակի»:

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ այսուհետ անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը այդ սուրբ նպատակը իրականացնելու նպատակով անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի, Հայաստանի պետականության ու  հայ ժողովրդին ծառայեցնելու համար. «Աստված բոլորիս պահապան»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում