Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երաշխիքային կտրոնները

Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը: Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի» մասին: Թերթերը գրում են, որ Պուտինը չի ուզում գալ Հայաստան, որովհետև դժգոհ է Հայաստանի իշխանությունից, որովհետև Հայաստանի իշխանությունը չի վայելում Կրեմլի վստահություն, որովհետև Հայաստանի իշխանությունը հետապնդում է Ռոբերտ Քոչարյանին, և այլն, և այլն: Այս ամենը նոր բան չէ: Տարիներ շարունակ գործնականում նույնաբովանդակ տեղեկություններ տարածում էր հայտնի ոչիշխանական բևեռը Սերժ Սարգսյանի հետ դիմակայության շրջանակում: Այդ իմաստով, մեծ է հավանականությունն անգամ, որ Սերժ Սարգսյան անունը Նիկոլ Փաշինյան անունով փոխելով, ներկայումս տարածվող տեղեկություններում չգտնենք այլ բովանդակային տարբերություն:

Այստեղ ակնառու է, թե ինչն է բուն խնդիրը: Թիրախավորվում է երկու հանգամանք: Նախ, Հայաստանի իշխանության դեմ անվստահություն և բացասական տրամադրվածություն խթանել Ռուսաստանի իշխանության մոտ:

Մյուս թիրախը Հայաստանի հանրությունն է, դրա հոգեբանության վրա աշխատելը, որովհետև այդ հոգեբանության մեջ առկա է մի պարագա, ըստ որի Ռուսաստանի վերաբերմունքը դիտարկվում է իշխանության մի յուրօրինակ «երաշխիքային սպասարկման կտրոն»: Ահա, տարածվող տեղեկատվա-քարոզչական արշավի նպատակներից մեկն այն է, որ հանրությանը հավաստիացնեն, թե իշխանությունը զրկված է այդ «կտրոնից»: Այդ իմաստով, Պուտինի գալ-չգալու պատմությունը գործնականում հոգեբանական թեստ է Հայաստանի հանրության համար: Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը խորքային առումով ունեցել է ազդեցություն այդ հոգեբանության վրա, հանրությանն ավելի ինքնավստահ դարձնելու և «ռուսական երաշխիքային կտրոնից» կախվածությունից ձերբազատելու առումով: Ի վերջո, թավշյա հեղափոխությամբ Հայաստանի հանրությունն ինքն է սահմանել իր իշխանության «երաշխիքային կտրոնը»:

Ըստ այդմ, տվյալ իրավիճակում ՌԴ իշխանությանը պետք է հետաքրքրի նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերության «երաշխիքային» խնդիրը: Անկասկած է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունն ունի կարևորագույն նշանակություն, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը ունեն թե ռեգիոնալ, թե նաև ընդհանրապես միջազգային ասպարեզում միմյանց հետ լուծելու կարևորագույն խնդիրներ, ընդհանուր շոշափելի շահեր: Միևնույն ժամանակ սակայն, հենց այստեղ է առանցքային հարցը, որ այդ ամենի շուրջ համատեղ աշխատանքը և հարաբերությունը պետք է կառուցվի պետական արժանապատվության հիմքի վրա, ոչ թե հանրային պատմա-հոգեբանական բարդույթների, որոնց պայմաններում գեղեցիկ կենացների քողի ներքո իրականում տեղի է ունենում հարաբերության դեգրադացում՝ դրանից բխող երկուստեք խիստ վտանգավոր հետևանքներով, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների ռեգիոնալ մի շարք զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում