Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հայտնեց, որ նախագիծն իր համար ընդունելի չէ. «Դուք որևէ ուսումնասիրություն չներկայացրիք, թե ինչ վիճակում են մեր ճանապարհները՝ քանի՞ տոկոսն է հողային ճանապարհը, չեք նշում գծանշումների մասին: Ոչ մի բան չեք նշում՝ բերել եք վարորդների վրա խնդիր եք դնում»:
Նրա խոսքով՝ պետության խնդիրը չպետք է դրվի վարորդի վրա. «Պետությունը ճանապարհաշինության մեջ այսօր լուրջ խնդիր ունի: Երբ ճանապարհները կլինեն եվրոպական մակարդակի, այն ժամանակ կպահանջեք վարորդից»:
Մանրամասները՝ տեսանյութում: