Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Երբ հանել եք «պսիխոն», ով ասես՝ այդ թվում հոգեկան անհավասարակշիռ մարդիկ, կարող են գնալ և ստանալ վարորդական իրավունք»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ այս բարի նպատակներով օրենքը արդյոք հակասության մեջ չի՞ մտնում դրա հետ. «Լավ գաղափարն իրականացնելու հիմքերը արդյո՞ք այսօր կան»:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ գյուղերից մարդիկ են գալիս և 1600-ական թվականների մեքենայով տաքսի քշում. «Եկեք խնդիրները բերենք 0-ական բալանսի, հետո այդ բալային համակարգը ներդնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: