Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խոշոր տրամաչափի միջազգային սկանդալ է լինելու. ռուսները սարսափում են Հոկտեմբերի 27-ի հնարավոր բացահայտումից

Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությանը մշտապես դեմ արտահայտվող և շատերի գնահատմամբ հակառուսական տրամադրություններ ունեցող «Սասնա ծռերի» և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մի քանի օր է՝ տեղական և նաև ռուսական լրատվամիջոցների ու փորձագետների ուշադրության կենտրոնում է։ Ավելին՝ Ռուսաստանում կան որոշակի մտահոգություններ, որ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» շուրթերով փորձում է Ռուսաստանին ձեռնոց նետել։ Նման կարծիք էր հայտնել քաղաքագետ Նիկիտա Իսաևը։

Պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանին «Սասնա ծռերը» զգուշացրել են նախկին համակարգի կողմից ռևանշի դիմելու մտադրությունների մասին։ Իսկ Սեֆիլյանն էլ նշել էր, որ հինգերորդ շարասյունը սպասում է, որ վարչապետ Փաշինյանը Ամուլսարը շահագործելու որոշում ընդունի, որպեսզի անցնի գործողությունների։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը մտահոգվելու շատ բան ունի, բայց ամենաառաջինը՝ Հոկտեմբերի 27-ի հնարավոր բացահայտումն է։ «Հարյուր տոկոսով ապացուցվելու է ռուսների անմիջական մասնակցության, նախաձեռնության փաստը։ Իսկ դա առաջացնելու է շատ խոշոր, միջազգային տրամաչափի սկանդալ։ Իրենք դրանից են վախենում՝ թե չէ «Սասնա ծռեր», Նիկոլ Փաշինյան, պիցցայակերներ՝ բոլորը մանրուքներ են։ Առանց այն էլ՝ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել բոլոր իրենց արտաքին հարաբերությունների սահմանում, տեղ ու դադար չկա։

Այս մի կաթիլն է պակասում, որ հայտնվեն Հաագայի միջազգային դատարանում։ Այն, ինչ կատարվեց 1999 թվականի Հոկտեմբերի 27-ին՝ աննախադեպ ցինիկ ոճրագործություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Վարդանյանն ընդգծեց. «Ռուսաստանի համար ցանկացած ուժ, որը ճշմարտություն է բարձրաձայնում, ի սկզբանե հակառուսական է՝ անկախ նրանից, թե այդ ուժն իրենից ինչ է ներկայացնում, ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ինչպիսի գաղափարախոսությամբ է առաջնորդվում։ Իրենց գաղափարախոսությունը, պրոպագանդան հիմնված է այն հեքիաթների վրա, որ հորինել են դեռևս բոլշևիկյան տարիներից ու մինչև հիմա էլ շարունակում են բարձրաձայնել»։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե Փաշինյանն էլ, գալով իշխանության, դարձավ պրոռուսական, Արկադի Վարդանյանն ասաց. «Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, պարզապես բավարար տեղեկատվություն չունեմ։ Հավանաբար, գոյություն ունեն հանգամանքներ, որ շատ քչերին է հայտնի։ Մենք չենք պատկերացնում, թե ինչն է պատճառը, որ իշխանությունը ոչ թե ռուսամետ, այլ ռուսների նկատմամբ հնազանդ կեցվածք է ընդունել։ Սա մի փոքր անհասկանալի է։ Այդ հարցը բազմաշերտ է»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը ողջունում է վարչապետ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչների հետ։ «Դա շատ ճիշտ և ժողովրդավարական բնույթի մոտեցում է, ես միանշանակ ողջունում եմ։ Դրանք պետք է ավելի հաճախ լինեն ու ավելի լայն շերտեր ընդգրկեն։ Որքան շատ լինեն այն մարդկանց կարծիքները, որոնք տեղեկացված են, կյանքի փորձ ունեն, այնքան դա ավելի կնպաստի կառավարության կողմից ավելի ճիշտ ու օբյեկտիվ որոշումներ կայացնելուն»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում