Լուրեր
Ի՞նչ եք անելու, եթե ասեմ՝ ես չեմ արել խախտումը, եղբայրս է արել. Սիսակ Գաբրիելյանը՝ փոխոստիկանապետին
  • 15:06
  • 2019-09-10
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:

Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցի՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ասաց. «Եթե տարվա մեջ 3 անգամ տուգանային միավորով պատժվող խախտումներ արվեն տրանսպորտային միջոցի սեփականատեր չհամարվող անձի կողմից, ապա այդ տրանսպորտային միջոցի նկատմամբ կհայտարարվի հետախուզում, և այդ տրանսպորտային միջոցը երթևեկությունից դուրս կբերվի»:

Փոխոստիկանապետի խոսքով՝ տրանսպորտային միջոցը կվերադարձվի սեփականատիրոջը միայն այն դեպքում, եթե նա շահագործողի տվյալները տա ոստիկանությանը:

Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ եք անելու, եթե ասեմ՝ ես չեմ արել խախտումը, այլ եղբայրս:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *