Տիբեթի հոգևոր առաջնորդ 75-ամյա Դալայ Լաման չի բացառել, որ առաջիկա վեց ամսում կհրաժարվի սուրբ առաքելությունից և կմեկնի վաստակած հանգստի: Այդ մասին հայտարարել են հնդկաստանյան լրատվամիջոցները: Դալայ Լաման նաև հայտարարել է, որ որոշում կայացնելիս խորհրդակցելու է օրենսդիր մարմնի հետ: