Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել Է, որ պատրաստվում Է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման վերաբերյալ Գերագույն դատարանի հնարավոր որոշմանը:
Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի Է ունեցել սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել Է ամփոփիչ արդյունքները. հաղթանակ Է տարել գործող նախագահ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում Է նշանակել կրկնական ընտրություններ: Նրանք պնդում են, որ Խաջիմբան պետք Է հավաքեր ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը:
«Դիտարկում եմ»,- պատասխանել Է Խաջիմբան այն հարցին, թե դիտարկում Է նա արդյոք այն իրադրությունը, որի դեպքում Աբխազիայի Գերագույն դատարանը կկանգնի ընդդիմության կողմը եւ կչեղարկի ընտրությունների արդյունքները:
Հարցին, թե նա ինչ կանի նման որոշման դեպքում, Խաջիմբան պատասխանել Է. «Առայժմ չեմ ցանկանում հրապարակել, կան օրինական միջոցներ, եւ մենք կգործենք օրենքին համապատասխան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: